Location Երևան Job type Ամբողջ դրույք

Արի՛ ggԹիմ՝ միասին կերտելու ggՊատմությունը։
Փնտրում ենք թիմակիցների, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։

Դիտարկվում է թիմին միանալու 2 ձևաչափ՝

  • Ցերեկային հերթափոխ – 5-օրյա գրաֆիկ, 11։00-20։00, 12։00-21։00
  • Երեկոյան հերթափոխ՝ – 5-օրյա գրաֆիկ, 15։00-00։00, 16։00-01։00

*Երեկոյան 22։00-ից հետո Երևանի տարածքում դեպի տուն փոխադրումը իրականացվում է ջիջիԹիմի կողմից։

Պարտականություններ՝

  • Օգտատերերի աջակցություն զանգերի և նամակագրության միջոցով
  • Առաջացած հարցերի, իրավիճակների արագ և արդյունավետ լուծում
  • Նոր օգտատերերի ներգրավում տարբեր գործիքների և գործընթացների միջոցով
  • Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
  • Պատվերների մշտադիտարկում, վերլուծություն և վերահսկում
  • gg փորձառության շարունակական բարելավում նոր գաղափարների և առաջարկների միջոցով

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Ճկուն մտածելակերպ
  • Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
  • Թիմային աշխատանք
  • ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը

Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Աջակցության մասնագետ»: Նամակում նշիր նաև, թե որ հերթափոխն ես դիտարկում։