Location Երևան Job type Ամբողջ դրույք

Այս դերի համար ակնկալվում է ռազմավարապես մտածող անձնավորություն, ով պատասխանատու կլինի B2B վաճառքի ամբողջ գործընթացի իրականացման համար՝ վաճառքի հնարավորությունների որոնումից մինչև գործարքների կնքում և համագործակցային ամուր կապերի հաստատում։

Աշխատանքային պարտականություններ

  • Ուսումնասիրել և բացահայտել շուկայի պոտենցիալ գործընկերներին
  • Սահմանել վաճառքի նպատակներ, հետևել դրանց իրականացմանը
  • Կազմակերպել վաճառքների ամբողջական գործընթացը՝ նախնական շփումից մինչև պայմանագրային բանակցություններ և հանգուցալուծում
  • Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա հաճախորդների հետ
  • Գեներացնել լիդեր տարբեր ուղիներով՝ ինչպիսիք են սառը զանգերը, ներանձնային շփումները և ոլորտային միջոցառումները
  • Արդյունավետ ներկայացնել պրոդուկտը և դրա առանձնահատկությունները
  • Առաջարկներ ներկայացնել գործընկերներին և բանակցել պայմանների շուրջ՝ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերելու համար
  • Շարունակաբար գնահատել և բարելավել վաճառքի ռազմավարությունը՝ առավելագույնի հասցնելով գործընկերների թիվը

Անհրաժեշտ հմտություններ

  • 2+ տարվա փորձառություն B2B վաճառքների, սպասարկման ոլորտում
  • B2B վաճառքի ցիկլի խորը պատկերացում և գործընթացներ ներդնելու փորձառություն
  • Հաղորդակցման և երկարաժամկետ գործնական հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Առանցքային որոշումներն ընդունողների հետ հարաբերությունների կառուցման և պահպանման հմտություններ
  • Օտար լեզուների իմացություն
  • Բակալավրի աստիճան բիզնեսի, մարքեթինգի և հարակից ոլորտներում

Եթե դու եռանդուն ես, նպատակասլաց և հետաքրքրված ես B2B վաճառքներով, ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Վաճառքի ավագ մասնագետ»: