Location Երևան Job type Ամբողջ դրույք

Ջիջին փնտրում է նորարար, տարբերվող, ստեղծարար և պայծառ թիմակցի միասին ավելի ուժեղացնելու մեր բրենդը։  

Արի՛ ggԹիմ՝ միասին կերտելու ggՊատմությունը։ 

 

Պարտականությունները 

  • Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և շուկայի վերլուծություն՝ տեսաբովանդակություն ստեղծելու միտումներն ու հնարավորությունները բացահայտելու նպատակով  
  • Մշակել ապրանքանիշին համապատասխանող ստեղծագործական ռազմավարություններ  
  • Ստեղծել թվային շուկայավարման վերջին միտումներին համապատասխան կոնտենտ և ներդնել լավագույն փորձն ու գործիքները 
  • Իրականացնել ընկերության բրենդավորման, առանձին պրոդուկտների ճանաչելիության բարձրացմանն ուղղված գովազդային արշավներ (վիդեո բովանդակություն, ստեղծագործական ճեպազրույցներ, սցենարներ, պատմություններ)   
  • Համակարգել տեսանյութերի ստեղծման ամբողջական գործընթացը՝ նկարահանումներ, մոնտաժ, ձայնային ձևավորում և վերջնական արդյունքի ստացում  
  • Վերահսկել և չափել արշավների արդյունավետությունը՝ ապահովելու դրանց համապատասխանությունը շուկայավարման նպատակներին 

  

Հմտությունները 

  • Ողջունելի է 1-3 տարվա աշխատանքային փորձի առկայությունը մարքեթինգի ոլորտում 
  • Գերազանց ստեղծագործական և տեխնիկական հմտություններ, ներառյալ տեսանյութերի ստեղծումը, մոնտաժը և վերջնական արդյունքի ստացումը  
  • Տեսանյութերի խմբագրման ծրագրերի իմացություն  
  • Վերլուծական մտածողություն  
  • Կազմակերպչական և մանրուքներին ուշադրություն դարձնելու հմտություններ   
  • Միաժամանակ մի քանի նախագծի վրա աշխատելու ունակություն  
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ  
  • Ժամանակի կառավարման հմտություն  
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն  
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է 

 

Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Կոնտենտի ստեղծող»: