Location Երևան Job type Ամբողջ դրույք

Մեր ապագա թիմակցից ակնկալվող հատկանիշներն են՝

 

ՍՏՐԱՏԵԳ ԵՎ ՀԵՌԱՏԵՍ

  • համակարգել բիզնես համագործակցությունների ամբողջ գործընթացի իրականացումը՝ վաճառքի հնարավորությունների որոնումից մինչև գործարքների կնքում և համագործակցային ամուր կապերի հաստատում,
  • ուսումնասիրել և բացահայտել պոտենցիալ գործընկերներին,
  • ընդլայնել և զարգացնել համագործակցությունն առկա հաճախորդների հետ,
  • շարունակաբար վերլուծել, գնահատել և բարելավել վաճառքի ռազմավարությունը՝ առավելագույնի հասցնելով գործընկերների թիվը։

 

ՀՆԱՐԱՄԻՏ ԵՎ ՃԿՈՒՆ

  • բոլոր գործընկերների համար փնտրել և գտնել համապատասխան առաջարկներ՝ հարմարեցնելով դրանք նրանց կարիքներին,
  • ակտիվորեն բանակցել պայմանների շուրջ՝ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերելու համար,
  • ցուցաբերել անսպառ եռանդ և հետևողականություն՝ գտնելու հնարավոր համագործակցության ուղիներ։

 

ՀԱՄԱԽՄԲՈՂ ԵՎ ՈԳԵՇՆՉՈՂ

  • ցուցաբերել թիմային ոգի և միասնականություն,
  • ստանձնել ներթիմային համախմբված միջավայրը խթանելու և վաճառքի ողջ գործընթացը կազմակերպելու գործառույթը,
  • պատրաստել վաճառքի զանգերի սցենարները, համակարգել վաճառքի թիմի աշխատանքները և բարձրացնել ընդհանուր թիմի արդյունավետությունը,
  • համակարգել տարբեր ուղիներով լիդերի գեներացման գործընթացը՝ ինչպիսիք են սառը զանգերը, ներանձնային շփումներն ու ոլորտային միջոցառումները,
  • տեսանելի արդյունքներ ապահովելու համար սահմանել վաճառքի նպատակներ և հետևել դրանց հասնելու գործընթացին:

 

Հմտությունները

  • B2B վաճառքի ցիկլի խորը պատկերացում և գործընթացներ ներդնելու փորձառություն
  • Առնվազն 4+ տարվա փորձառություն վաճառքների, սպասարկման ոլորտում
  • Առաջնորդման փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Հաղորդակցման, բանակցություններ վարելու և գերազանց ներկայացուցչական հմտություններ
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն
  • Օտար լեզուների իմացություն
  • Բակալավրի աստիճան տնտեսագիտության, բիզնեսի, մարքեթինգի և հարակից ոլորտներում

 

Եթե պատրաստ ես նոր մարտահրավերների և հետաքրքրված ես B2B վաճառքներով, ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Բիզնես համագործակցությունների (B2B) թիմի ավագ»: