Location Մարզեր Job type Ամբողջ դրույք

Փնտրում ենք թիմակիցների Գյումրիում, Վանաձորում, Կապանում, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։

 

Աշխատանքային պարտականություններ

  • Տեխնիկական աջակցություն զանգերի, նամակագրության միջոցով կամ առերես
  • Նոր օգտատերերի ներգրավում փորձված (նաև անհայտ) միջոցներով
  • Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
  • Պատվերների վերահսկում և մշակում

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենը՝ ցանկալի
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Ճկուն մտածելակերպ
  • Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
  • Թիմային աշխատանք
  • ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը
Ուղարկիր ինքնակենսագրականդ join@team.gg էլ. հասցեին` վերնագրում նշելով «Աջակցության մասնագետ»: