gg թիմը սպասում է միջավայրը ջերմացնող, միշտ բարձր նշաձողի ջատագով թիմակցի, ով կօգնի մեզ իրականություն դարձնել մեր մեծ թիմի բաղձալի նպատակները:
Սպասում ենք ամենաեռանդուն, դրական ու միշտ աճի պատրաստ թիմակցի:
Պարտականություններ՝
- Տաղանդների ներգրավում թիմ
- Թիմին միանալու հնարավորությունների վերլուծություն, աշխատանքի նկարագրության կազմում և համալրման գործընթացի կազմակերպում
- Նոր թիմակիցների ինտեգրման գործընթացին աջակցում և իրականացում
- Ներգրավվածություն ընկերության բրենդավորման զարգացման մեջ
- Կատարողականի կառավարման համակարգի և կարիերայի զարգացման պլանավորման հետևում և իրականացում
- ՄՌԿ տվյալների վերլուծություն
- ՄՌԿ-ի հետ կապված նախաձեռնությունների, վերապատրաստման, միջոցառումների, սեմինարների և հանդիպումների աջակցություն և կազմակերպում
- Ընկերության մշակույթի և հիմնական արժեքների պահպանում ու փոխանցում առկա և նոր թիմակիցներին
- Թիմի արդյունավետ հաղորդակցման բարձր մակարդակի ապահովում
- Թիմի հարաբերությունների և թղթաբանության կառավարում
- Նոր գործառույթների ներդրում
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բակալավրի աստիճան մաթեմատիկայի, ֆինանսների, մարդկային կապիտալի կառավարման, բիզնեսի կամ նմանատիպ այլ ոլորտներում
- Տեխնիկական և ոչ տեխնիկական տաղանդներ փնտրելու և թիմ համալրելու 2+ տարվա աշխատանքային փորձ
- Հաղորդակցման և առաջնորդության հմտություններ
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
- Ստրատեգիկ մտածելակերպ և միշտ աճելու ցանկություն
- Բիզնես մտածելակերպ
- Խնդիրների լուծման հմտություններ
- Ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Մայրենի լեզվի գերազանց իմացություն
- Օտար լեզուների լավ տիրապետում (անգլերեն, ռուսերեն)
- Հարցերին համբերատար և դրական մոտեցում
- Հաճախորդների հետ աշխատանքային փորձը ողջունելի է
- Ստարտափ միջավայրում աշխատելու փորձը ցանկալի է
Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Տաղանդների ներգրավման մասնագետ»: