Այս դերի համար ակնկալվում է ռազմավարապես մտածող անձնավորություն, ով պատասխանատու կլինի B2B վաճառքի ամբողջ գործընթացի իրականացման համար՝ վաճառքի հնարավորությունների որոնումից մինչև գործարքների կնքում և համագործակցային ամուր կապերի հաստատում։
Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել և բացահայտել շուկայի պոտենցիալ գործընկերներին
- Սահմանել վաճառքի նպատակներ, հետևել դրանց իրականացմանը
- Կազմակերպել վաճառքների ամբողջական գործընթացը՝ նախնական շփումից մինչև պայմանագրային բանակցություններ և հանգուցալուծում
- Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա հաճախորդների հետ
- Գեներացնել լիդեր տարբեր ուղիներով՝ ինչպիսիք են սառը զանգերը, ներանձնային շփումները և ոլորտային միջոցառումները
- Արդյունավետ ներկայացնել պրոդուկտը և դրա առանձնահատկությունները
- Առաջարկներ ներկայացնել գործընկերներին և բանակցել պայմանների շուրջ՝ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերելու համար
- Շարունակաբար գնահատել և բարելավել վաճառքի ռազմավարությունը՝ առավելագույնի հասցնելով գործընկերների թիվը
Անհրաժեշտ հմտություններ
- 2+ տարվա փորձառություն B2B վաճառքների, սպասարկման ոլորտում
- B2B վաճառքի ցիկլի խորը պատկերացում և գործընթացներ ներդնելու փորձառություն
- Հաղորդակցման և երկարաժամկետ գործնական հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք
- Պատասխանատվության բարձր զգացում
- Առանցքային որոշումներն ընդունողների հետ հարաբերությունների կառուցման և պահպանման հմտություններ
- Օտար լեզուների իմացություն
- Բակալավրի աստիճան բիզնեսի, մարքեթինգի և հարակից ոլորտներում
Եթե դու եռանդուն ես, նպատակասլաց և հետաքրքրված ես B2B վաճառքներով, ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Վաճառքի ավագ մասնագետ»: