Մեր ապագա թիմակցից ակնկալվող հատկանիշներն են՝
ՍՏՐԱՏԵԳ ԵՎ ՀԵՌԱՏԵՍ
- համակարգել բիզնես համագործակցությունների ամբողջ գործընթացի իրականացումը՝ վաճառքի հնարավորությունների որոնումից մինչև գործարքների կնքում և համագործակցային ամուր կապերի հաստատում,
- ուսումնասիրել և բացահայտել պոտենցիալ գործընկերներին,
- ընդլայնել և զարգացնել համագործակցությունն առկա հաճախորդների հետ,
- շարունակաբար վերլուծել, գնահատել և բարելավել վաճառքի ռազմավարությունը՝ առավելագույնի հասցնելով գործընկերների թիվը։
ՀՆԱՐԱՄԻՏ ԵՎ ՃԿՈՒՆ
- բոլոր գործընկերների համար փնտրել և գտնել համապատասխան առաջարկներ՝ հարմարեցնելով դրանք նրանց կարիքներին,
- ակտիվորեն բանակցել պայմանների շուրջ՝ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերելու համար,
- ցուցաբերել անսպառ եռանդ և հետևողականություն՝ գտնելու հնարավոր համագործակցության ուղիներ։
ՀԱՄԱԽՄԲՈՂ ԵՎ ՈԳԵՇՆՉՈՂ
- ցուցաբերել թիմային ոգի և միասնականություն,
- ստանձնել ներթիմային համախմբված միջավայրը խթանելու և վաճառքի ողջ գործընթացը կազմակերպելու գործառույթը,
- պատրաստել վաճառքի զանգերի սցենարները, համակարգել վաճառքի թիմի աշխատանքները և բարձրացնել ընդհանուր թիմի արդյունավետությունը,
- համակարգել տարբեր ուղիներով լիդերի գեներացման գործընթացը՝ ինչպիսիք են սառը զանգերը, ներանձնային շփումներն ու ոլորտային միջոցառումները,
- տեսանելի արդյունքներ ապահովելու համար սահմանել վաճառքի նպատակներ և հետևել դրանց հասնելու գործընթացին:
Հմտությունները
- B2B վաճառքի ցիկլի խորը պատկերացում և գործընթացներ ներդնելու փորձառություն
- Առնվազն 4+ տարվա փորձառություն վաճառքների, սպասարկման ոլորտում
- Առաջնորդման փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Հաղորդակցման, բանակցություններ վարելու և գերազանց ներկայացուցչական հմտություններ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն
- Օտար լեզուների իմացություն
- Բակալավրի աստիճան տնտեսագիտության, բիզնեսի, մարքեթինգի և հարակից ոլորտներում
Եթե պատրաստ ես նոր մարտահրավերների և հետաքրքրված ես B2B վաճառքներով, ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Բիզնես համագործակցությունների (B2B) թիմի ավագ»: