Location Yerevan Job type Ամբողջ դրույք

Արի՛ ggԹիմ՝ միասին կերտելու ggՊատմությունը։

Փնտրում ենք թիմակիցների, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։

Դիտարկվում է թիմին միանալու մի քանի առանձին ձևաչափ՝

  • Առավոտյան հերթափոխ՝ 5-օրյա գրաֆիկ, 08։00-17։00,
  • Ցերեկային հերթափոխ՝ 5-օրյա գրաֆիկ, 12։00-21։00
  • Երեկոյան հերթափոխ՝ 5-օրյա գրաֆիկ, 15։00-00։00 կամ 16։00-01։00
  • Գիշերային հերթափոխ՝ յուրաքանչյուր 3-րդ օրը, 20։30-08։30

*Առավոտյան մինչև ժամը 08։00 և երեկոյան 22։00-ից հետո Երևանի տարածքում դեպի տուն փոխադրումը իրականացվում է ջիջիԹիմի կողմից։

Պարտականություններ՝

  • Օգտատերերի աջակցություն զանգերի և նամակագրության միջոցով
  • Առաջացած հարցերի, իրավիճակների արագ և արդյունավետ լուծում
  • Նոր օգտատերերի ներգրավում տարբեր գործիքների և գործընթացների միջոցով
  • Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
  • Պատվերների մշտադիտարկում, վերլուծություն և վերահսկում
  • gg փորձառության շարունակական բարելավում նոր գաղափարների և առաջարկների միջոցով

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Ճկուն մտածելակերպ
  • Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
  • Թիմային աշխատանք
  • ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը

Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Աջակցության մասնագետ»: Նամակում նշիր նաև, թե որ հերթափոխն ես դիտարկում։