Location Երևան Job type Ամբողջ դրույք

gg թիմը սպասում է միջավայրը ջերմացնող, միշտ բարձր նշաձողի ջատագով թիմակցի, ով կօգնի մեզ իրականություն դարձնել մեր մեծ թիմի բաղձալի նպատակները: 

Սպասում ենք ամենաեռանդուն, դրական ու միշտ աճի պատրաստ թիմակցի:  

 

Պարտականություններ՝ 

  • Տաղանդների ներգրավում թիմ
  • Թիմին միանալու հնարավորությունների վերլուծություն, աշխատանքի նկարագրության կազմում և համալրման գործընթացի կազմակերպում
  • Նոր թիմակիցների ինտեգրման գործընթացին աջակցում և իրականացում   
  • Ներգրավվածություն ընկերության բրենդավորման զարգացման մեջ
  • Կատարողականի կառավարման համակարգի և կարիերայի զարգացման պլանավորման հետևում և իրականացում
  • ՄՌԿ տվյալների վերլուծություն   
  • ՄՌԿ-ի հետ կապված նախաձեռնությունների, վերապատրաստման, միջոցառումների, սեմինարների և հանդիպումների աջակցություն և կազմակերպում   
  • Ընկերության մշակույթի և հիմնական արժեքների պահպանում ու փոխանցում առկա և նոր թիմակիցներին
  • Թիմի արդյունավետ հաղորդակցման բարձր մակարդակի ապահովում   
  • Թիմի հարաբերությունների և թղթաբանության կառավարում  
  • Նոր գործառույթների ներդրում

 

Անհրաժեշտ հմտություններ՝ 

  • Բակալավրի աստիճան մաթեմատիկայի, ֆինանսների, մարդկային կապիտալի կառավարման, բիզնեսի կամ նմանատիպ այլ ոլորտներում   
  • Տեխնիկական և ոչ տեխնիկական տաղանդներ փնտրելու և թիմ համալրելու 2+ տարվա աշխատանքային փորձ
  • Հաղորդակցման և առաջնորդության հմտություններ   
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ   
  • Ստրատեգիկ մտածելակերպ և միշտ աճելու ցանկություն   
  • Բիզնես մտածելակերպ  
  • Խնդիրների լուծման հմտություններ
  • Ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն  
  • Օտար լեզուների լավ տիրապետում (անգլերեն, ռուսերեն)  
  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Հաճախորդների հետ աշխատանքային փորձը ողջունելի է  
  • Ստարտափ միջավայրում աշխատելու փորձը ցանկալի է 

 

Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Տաղանդների ներգրավման մասնագետ»: